ԱՄՆ-ի զինվորականները պատասխանատվություն չեն կրի Վենեսուելայի նավերին հարվածելու համար․ WP

Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների դեմ պայքարում ներգրավված ամերիկացի զինծառայողները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, հաղորդում է The Washington Post-ը (WP):

Պարբերականը հղում է կատարում ԱՄՆ Արդարադատության նախարարության գաղտնի ծառայողական գրությանը, որտեղ ասվում է, որ ամերիկացիները պատասխանատվություն չեն կրի այն նավակներին հասցված հարվածների համար, որոնցով, ըստ Պենտագոնի, թմրանյութեր են տեղափոխվում։ Հոդվածում նշվում է, որ այս գրությունը պատրաստվել է դեռևս ամռանը՝ Արդարադատության նախարարության իրավական խորհրդատուի կողմից։ 50-էջանոց փաստաթղթում պնդվում է, որ ԱՄՆ-ը «գտնվում է զինված կոնֆլիկտի մեջ, որը միջազգային նշանակություն չունի», որին Միացյալ Նահանգները մասնակցում է որոշակի օրենքով սահմանված նախագահական լիազորությունների համաձայն և հետևաբար, հարվածներ հասցնելը թույլատրելի է ազգային օրենսդրության տեսանկյունից։

«Հարվածներ հասցնելու հրամանները տրվել են զինված կոնֆլիկտի մասին օրենքների համաձայն, ուստի դրանք օրինական հրամաններ են։ Զինծառայողները իրավաբանորեն պարտավոր են կատարել օրինական հրամանները, հետևաբար ենթակա չեն դատական հետապնդման օրինական հրամաններ կատարելու համար», — մեջբերում է պարբերականը ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքերը։

Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ զինված ուժերը տարածաշրջանում խորտակել են առնվազն 20 նավակ, ինչի հետևանքով զոհվել է 76 մարդ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս հայտարարել է, որ երկիրը վերջին 100 տարվա ընթացքում ենթարկվում է ԱՄՆ կողմից ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։ Վաշինգտոնը վենեսուելական իշխանություններին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են ութ նավ, մեկ ատոմային սուզանավ, ավելի քան 16 հազար զինծառայող և միջազգային ջրերում ոչնչացնում են արագընթաց նավակներ՝ նրանցում գտնվող մարդկանց հետ, որոնց անհիմն մեղադրում են Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930