Skip to main content

Հայ մնալու և չմնալու ընտրության առաջ ենք, պիտի ո՛չ ասենք այս անբարո ընթացքին. Լիլիթ Գալստյան

Հասարակությունը պետք է հարց տա, թե ինչ երկիր է ուզում, և արդյոք իր պատկերացրածն այն Հայաստանն է, որը կորուստների մղձավանջների աղետների և ցեղասպանությունից հետո պետականության պայմաններում երկրորդ ցեղասպանության մասին է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7–ին, «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ պետության քանդման հիմնական միտումը արժեքային դեգրադացիան է, այսօր գործող իշխանական խմբակի կողմից Հայ եկեղեցու նկատմամբ իրականացվող ասպատակությունն է։

Գալստյանն ընդգծեց, որ կազմաքանդվում է մարդու ամբողջական արժեհամակարգը, մշակույթը, կրթական չափորոշիչներով՝ պատմության դասագրքերի խեղաթյուրվում է։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր թիրախի տակ է ոչ միայն հայի ինքնությունը,այլև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Ցեղասպանությունը։

«Հանրային ընկալման պետք է հասցնել հարցը, թե ուզո՞ւմ ենք այսպես ապրել, իսկ այսպես ապրելու շարունակությունը Հայաստանի չգոյությունն է»,-ասաց Գալստյանը՝ հարց հնչեցնելով, թե արդյոք հնարավոր է ապրել մի տարածքում, որը ազգային պետություն, ընդհանրական արժեհամակարգ չի ունենալու։

Նա կարևորեց տագնապի իր նկարագրած զանգը հանրության բոլոր շերտերում արթնացնելը։

«Այսպես կոչված «չորրորդ հանրապետությունը» Նիկոլ Փաշինյանի պարտությունների, վախերի, սնանկ արժեհամակարգի համակցումն է։ Մենք պետք է ասենք՝ ո՛չ, և հանրությանը պետք է համախմբել մեր ինքնության համար պայքարի շուրջ։ Հայ մնալու և չմնալու ընտրության առաջ ենք, պիտի ո՛չ ասենք այս անբարո ընթացքին»,- ասաց Գալստյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031