FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2026 թվականի մայիսի 25-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան — Բաթումի — Երևան երթուղով։
Երևան — Բաթումի — Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի Բաթումի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Նոր ուղղությունը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա վայելելու Սև ծովի ափամերձ հանգստավայրի ամառային մթնոլորտը, վառ գույներն ու Վրաստանի հարազատ հյուրընկալությունը։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:
FlyOne Armenia-ի մասին․
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։




































