Փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում ՀՀ ՊԵԿ նախագահի N 1505-Ն հրամանը:

Դրանով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։

Միաժամանակ հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով փոփոխվել է նաև մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների կողմից առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, որի համաձայն՝ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով։ Այսինքն՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2026 թվականի հունվարի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի 2-րդ կիսամյակի համար)՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031