Skip to main content

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

Դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց 2 ամիս տնային կալանքով։

Նա կալանավորվել էր օգոսոտոսի 8–ին և մինչ այժմ մեկ անգամ երկարացվել էր կալանքի որոշումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։

Նշենք, որ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը օևրերս հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031