Skip to main content

Թուրքիայում ոչ մի հայ դերասան չի համաձայնել ԱՍԱԼԱ-ի մարտիկի դեր ստանձնել

Թուրքիայի քաղաքական կյանքում 70-90- ականներին սկանդալային դեմք հանդիսացած Աբդուլլահ Չաթլըի կյանքի մասին ֆիլմում դրվագներ կան ԱՍԱԼԱ-ի հետ կապված։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Աբդուլլահ Չաթլըի կյանքի մասին ֆիլմի նկարահանումներին ռեժիսորը առաջարկել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների դերը տալ Ստամբուլի հայ դերասաններին։ Սակայն ստամբուլահայ ոչ մի դերասան չի համաձայնվել նկարահանվել տվյալ ֆիլմում։

Աբդուլլահ Չաթլըն թուրքական ազգայնամոլական թեւի սկանդալային դեմքերից է եղել Թուրքիայում։ Նրա անունը կապված է մի շարք քաղաքական սպանությունների հետ։ Ըստ ազգայնամոլականների լեգենդի, նա պայքարել է ԱՍԱԼԱ-ի դեմ, եւ իբր նրան հաջողվել է մասնատել ԱՍԱԼԱ-ին։ Ֆիլմում հենց նման սցենարների համար են փնտրում հայ դերասաններ որպես ԱՍԱԼԱ-ի մարտիկների մարմնավորող։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031