Skip to main content

Վարդան Ղուկասյանին հոսպիտալացնելու որոշում է կայացվել

Որոշում է կայացվել հոսպիտալացնել Գյումրիի քաղաքապետ, կալանավորված Վարդան Ղուկասյանին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031