Skip to main content

Թրամփը երկարաձգել է 1979 թվականին Իրանի նկատմամբ սահմանված պшտժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ 1981 թվականի հունվարի 19-ին ընդունված երկկողմ համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը դեռ շարունակվում է։ Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնց արդյունքում Իրանն ազատ արձակեց 1979 թվականին պատանդ վերցրած և ավելի քան 1 տարի այդ կարգավիճակում Թեհրանում պահված ամերիկացի դիվանագետներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031