Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:

Փաստըաբանական խմբի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբաններիորակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:

Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2018 թվականինհրապարակային հնչեղություն ստացած և ավարտված, այսինքն յոթ տարվա վաղեմությանգործով, որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Հարությունյանին: Ընդհանրապես, նման տևական ժամանակային խզման պայմաններում, կալանքը չի կարող դիտարկվել միակ հնարավոր և ողջամիտ խափանման միջոցը: Չնայած դրան, Դատարանը հաշվի չառավ հնարավոր այլ խափանման միջոցների հնարավորությունը, և հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նման դեպքերում Դատարանի կողմից կալանքին գերակայություն տալը դիտարկում է անձի անձնական ազատության իրավունքի և հենց ազատության կանխավարկածի կոպտագույն խախտում:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930