Skip to main content

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ

2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ է: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող հողատարածքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031