Skip to main content

Հայաստանը պատրաստակամ է աջակցել Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը միտված բոլոր կառուցողական ջանքերին. Անանյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցել է «Իրադրությունը Միջին Արևելքում՝ ներառյալ Պաղեստինյան հարցը» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

Անանյանը ընդգծելով Միջին Արևելքում խաղաղության հաստատմանը միտված բոլոր կառուցողական ջանքերին աջակցելու հայաստանյան կողմի պատրաստակամությունը, հիշատակե է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, ողջունել և մասնակցել է Միջին Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031