Եթե որևէ մեկը պարտավորվի նվազագույն կենսաթոշակը դարձնել 98 հազար դրամ, մինչև վեց տարեկանը լրանալը նորածինների համար ամսական 250 դոլար վճարել, բժշկական ապահովագրությունը դարձնել անվճար և ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, ես կմիանամ այդ մարդուն։
«Եվ կարևոր չէ, թե այդ մարդու անունն ինչ է՝ Նիկոլ, Ռոբերտ, Խաչիկ, Սերժ, թե ուրիշ բան։ Եթե ոչ, ուրեմն մոռացեք ինձ հետ համագործակցելու մասին»,- նշել է նա։
Բաբայանը հավելել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն և «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ հետագա համագործակցությունը կախված կլինի Վաղարշաատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից։
Բաբայանը քաղաքական համագործակցություն է հաստատել Վանեցյանի հետ և աջակցել է «Հայրենիք» կուսակցությունից ատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանին Վաղարշապատում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
«Խաչիկ Մանուկյանը կուսակցական գործիչ չէ. նա բանաստեղծ է, հրապարակախոս և ընդունելի թեկնածու»,- ընդգծեց Բաբայանը։
Նա քաղաքական ակտվության կոչ արեց՝ գործընթացներումսեփական լուման ներդնելու համար՝ ի հակառակ քաղաքական ուժերի ցածր ակտիվությանը հասնելու իշխանությունների ցանկությանը: Նա նշեց, որ պետք է առավելագույն մասնակցություն ապահովել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Բաբայանը կարծում է, որ բազմակարծությունը պետք է առկա լինի ամեն ինչում, քանի որ ստեղծված իրավիճակը դրա բացակայության արդյունքն է։
«Ես կցանկանայի ընդդիմադիր դաշտում մեջ երեք նորմալ քաղաքական ուժ տեսնել՝ սեփական գաղափարներով և ծրագրերով: Նման ուժեր գոյություն ունեն քաղաքական ասպարեզում. նրանք պարզապես պետք է կարողանան զիջումների գնալ և մի կողմ դնել սեփական ամբիցիաները՝ հանուն ընդհանուր նպատակի»,- ընդգծեց նա։
Բաբայանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իշխանության մեջ գտնվող ոչ մեկին, նույնիսկ իր ընտանիքի անդամներին: Նա ինքնուրույն որոշումներ է կայացնում, ինչը հանգեցնում է աղետալի արդյունքների, և Հայաստանը ծաղրի առարկա դարձնում։
								
								






































