Գերմանիայի կանցլերը Թուրքիա մեկնելիս անձամբ է տարել իր իրերը դեպի օդանավ

Թուրքական մամուլում մեծ ուշադրության է արժանացել այն փաստը, որ Գերմանիայի Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա մեկնելիս բավականին համեստ է դրսևորվել: Մասնավորապես սոցմեդիայում և մամուլում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մերցն անձամբ իր իրերը վերցնում մեքենայից և շարժվում դեպի Օդանավը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ուշադրության է արժանացել նաև այն փաստը, որ Մերցին ուղեկցող թիկնազորը սակավաթիվ էր և օդանավակայան մուտքը՝ առանց շարասյան:

Թուրքական մամուլում Գերմանիայի կանցլերի պահվածքը հիմնականում որակվել է հետևյալ կերպ. «Մերցը Թուրքիա այցը հասարակ ձևով է սկսել»: Զուգահեռ շեշտվել է նաև, որ Գերմանիայում Մերցի պահվածքը ևս ուշադրության է արժանացել։ Մարդիկ կանցլերի մոտեցումը որակել են որպես «անկեղծության ուղերձ»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930