«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հհաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հեթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ կանաչ գազոնում, իսկ «Opel»-ը բախվել է բետոնե պատնեշին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էր, որ այս հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Հանրապետությունում հայտնի բժիշկն ու բժշկուհին մահացել էին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930