Վարչապետը շոու, քաղաքական միջոցառում է անում՝ «ֆեյք» քահանայով, կարգալույծ քահանայով։ Այս մասին հայտարարել է Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը։
«Այն, որ ինքը երազում էր, շոու պատարագից էր խոսում, ֆեյք քահանաներից էր խոսում, ինքը ստեղծել է հենց այդ միջավայրը՝ շոու, քաղաքական շոու, նախընտրական շոու։
Վարչապետը պատրաստվում է 2026-ի ընտրություններին և քաղաքական շոու է անում՝ ընդդիմադիրներին վախեցնելով, վարչական ռեսուրսով, ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ։ Իրավական համակարգը, կարծես, համակարգի մի հիմնական մասը ենթարկվում է մեկ անձի»,–ասաց նա։
 
								 
								 
															





































