Skip to main content

Արմեն Գրիգորյանն ու Կիպրոսի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930