Վեհափառը մտահոգությամբ անդրադարձել է Միքայել Սրբազանի անարդար դատավճռին և ազատազրկմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։ Այս մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ:

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։

Հայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031