ԵՄ-ն քննարկում է Սլովակիային քվեարկությունից զրկելու իրավունքը՝ միայն արական և իգական սեռը ճանաչելու համար

Նիդեռլանդների կառավարությունը առաջարկել է Սլովակիայի նկատմամբ կիրառել ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված ամենախիստ միջոցը, հաղորդում է «DW»-ն։

ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածը կարգապահական մեխանիզմ է, որը, ի վերջո, կարող է հանգեցնել պատժամիջոցների, այդ թվում՝ ԵՄ խորհրդում անդամ պետության քվեարկության իրավունքի կասեցմանը։

Այս քայլը հաջորդել է հոկտեմբերի 16-ին Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին, որը կոչ է անում խիստ արձագանքել այն բանին, ինչը օրենսդիրները համարում են ԵՄ օրենսդրության խախտում և ԼԳԲՏ+ իրավունքների սահմանափակում։

Հիշեցնենք, որ Սլովակիայի խորհրդարանը սեպտեմբերի վերջին ընդունել են սահմանադրական փոփոխություններ, որոնք սահմանում են միայն երկու սեռի գոյություն՝ արական և իգական, և կարգավորում որդեգրման հարցերը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031