Կիրանցի դպրոցին ՀՀ Կարմիր գիրք է փոխանցվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի դպրոց, հանդիպել ուսուցչական կազմի ու միջին դասարանների աշակերտների հետ։ Այս մասին հայտնել է ԲԸՏՄ-ն:

Հանդիպման ընթացքում Հովհաննես Մարտիրոսյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, անդրադարձել Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությանը և դրա պահպանման անհրաժեշտությանը։ Կիրանցի դպրոցին ՀՀ Կարմիր գիրք է փոխանցվել:

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ մասնակցել են ինտերակտիվ քննարկմանը, արտահայտել իրենց տեսակետներն ու բարձրաձայնել համայնքի համար արդիական բնապահպանական խնդիրները։

Նախաձեռնության հիմնական նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930