Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Մահմուդիա և Ջորմոկ շրջաններին

Իսրայելի ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի Մահմուդիա և Ջորմոկ շրջաններին, հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական NNA գործակալությունը:

«Թշնամին օդային հարվածներ է հասցնում Մահմուդիայի և Ջորմուկի վրա՝ Այշիա գյուղի մոտակայքում», — գրում է գործակալությունը։

Ավելի վաղ՝ հինգշաբթի գիշերը, իսրայելական բանակը ռեյդ էր իրականացրել Լիբանանի հարավային տարածքի խորքում։ Հատուկ ջոկատը սահմանից մեկ կիլոմետր է անցել և հարձակման ընթացքում գրոհել է Բլիդա բնակավայրի քաղաքապետարանի շենքը, ինչի հետևանքով սպանվել է վարչական աշխատակից։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը նման գործողությունները որակել է որպես երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։

Լիբանանյան իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին։ Իսրայելի զինված ուժերը պահպանում են իրենց ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, ներառյալ Ղաջար գյուղի հյուսիսային մասը, ինչը լիբանանյան իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում։

Ըստ Լիբանանի ՆԳՆ տվյալների՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ի վեր հանրապետության տարածքի վրա ավելի քան 4,5 հազար հարձակում է գործել։ Այդ գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, իսկ ավելի քան 680-ը վիրավորվել են։

Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ դրա մարտական թևի ղեկավար կազմին վերացնելու նպատակով։ Իսրայելում բազմիցս կրկնել են, որ շարունակելու են հարվածներ հասցնել Լիբանանին՝ շիական դիմադրությունից բխող սպառնալիքը վերացնելու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031