Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի ժամանակ քննարկել են Ուկրաինայում խաղաղության հարցը։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Թրամփի և Տակաիչիի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, վարչապետը գագաթնաժողովից հետո հայտնել է, որ քննարկվել են «Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի» հարցերը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Ճապոնիայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովում երկու առաջնորդները ընդհանուր կարծիքի են եկել՝ Ուկրաինայում արդար և տևական խաղաղություն հաստատելու համար երկու երկրների համագործակցության վերաբերյալ։ Ես ձեռնպահ կմնամ այլ մեկնաբանություններից՝ հաշվի առնելով, որ դա դիվանագիտական հարց է»,- ասել է Կիհարան։






































