Որոշ վարկերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են մոտ 15.3 մլն դոլարի չափով. Պետրոսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում շարունակում է փաստերի հրաարակումը:

«2025թ. հուլիս ամսվա վերջերին՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի նախաձեռնման ու ժամանակավոր կառավարչի նշանակման պահին, ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորությունները միջազգային և տեղական բանկերին, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի գծով (ներառյալ հաշվեգրված տոկոսները) կազմում էին շուրջ 396.8 մլն ԱՄՆ դոլար (մոտ 152.3 մլրդ ՀՀ դրամ):

2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից շուրջ երկու ամիս անց, Ընկերությունում ֆինանսատնտեսական գործառնությունների օպտիմալացման, ուռճացված ծախսերի կրճատման, գնումների մրցակցայնության ապահովման և այլ գործոնների լավարկման շնորհիվ ՀԷՑ-ի պարտավորությունները՝ որոշ գործող վարկային գծերի վաղաժամկետ մարումների արդյունքում, նվազել են շուրջ 15.3 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 6.3 մլրդ ՀՀ դրամ) չափով և կազմել ընդհանուրը՝ 381.5 մլն ԱՄՆ դոլար (մոտ 146.0 մլրդ ՀՀ դրամ)»,- գրել է Պետրոսյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031