Սիրելի համաքաղաքացիներ, սպասված լավ լուր. Վանաձորի ավագանու անդրանիկ նիստ գումարելու մասին, որում պետք է ընտրեինք համայնքի ղեկավար, արգելքը ՎԵՐԱՑՎԱԾ Է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին դատական պրոցեսների` ՀԱՍԿ կուսակցության պատշաճ չծանուցված լինելու, հետագայում դատական ծախսերի փոխհատուցման միջնորդության և այլնի հետ կապված գործընթացները այլևս աղերս չունեն բուն գործի հետ։
Սրանով պայմանավորված, 3-րդ կողմ հանդիսացող Հայրենիք կուսակցությունը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին և 4 տարի անընդմեջ իր ուշադրության կիզակետում պահելով վերոնշյալ խնդիրը, պաշտոնապես դիմել էր ԴԱՀԿ, դեռևս 2021 թվականի ավագանու անդրանիկ նիստ գումարելու արգելքը չեղյալ անելու պահանջով։ ԴԱՀԿ-ն չի խախտել սահմանադրական կարգը և օրենսդրությունը և կարճել է վարույթը, որը նշանակում է վարույթի կարճման և դատական վեճի բացակայությամբ նշանակել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով ավագանու նիստ 10 օրյա ժամկետում։ 14 օրյա ժամկետում համայնքի ավագանին ընտրելու է համայնքի ղեկավար։ Դա չիրականացնելու դեպքում համայնքի ավագանին օրենքի ուժով լուծարվում է և նշանակվում են նոր ըտրություններ։
Առանձին ուշադրություն պետք է դարձնենք ԴԱՀԿ-ի որոշմանը, որում նշված է, որ հարկադիր կատարողի բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունը, բացառությամբ` օրենքով սահմանված դեպքերի։
Հաշվի առնելով Լուսավոր Հայաստան կուսակցության հայցի վերացումը, Վճռաբեկ դատարանի կողմից օրենքով նախատեսված այլ դրույթ գոյություն չունի։
Մեկ կարևոր հանգամանք ևս.
հաշվի առնելով, որ Վանաձորի համայնքապետարան կառավարչական հիմնարկը այլևս ձևավորված է, համայնքային ծառայության մրցույթները իրականացվել են և համայնքային ծառայության կանոնադրությամբ ավագանու նիստ կազմակերպելը աշխատակազմի պարտականությունն է, որը նախատեսված է նաև համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրով, ապա կրկնում եմ` 10 օրյա ժամկետում աշխատակազմը պարտավոր է կազմակերպել և հրավիրել Վանաձոր խոշորացված համայանքի անդրանիկ նիստը, որում պետք է ընտրվի համայնքի ղեկավար։
Սա աշխատակազմի կողմից չկազմակերպելու դեպքում համարվում է իշխանության յուրացում։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ուղղակի ժողովրդավարություն» հկ-ին` ի դեմս Գևորգ Քոթանջյանի, այս գործում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։
Շնորհակալություն նաև բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ կառույցներին` այս կարևոր խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու համար։
Այժմ կբանակցենք ավագանու խմբակցությունների հետ օրենքով սահմանված հետագա մեր անելիքների համար, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարության մեջ, սպասում ենք խմբակցությունների հրապարակային դիրքորոշմանը։
ՇՆՈՐՀԱՎՈՐ բոլորիս»։






































