ԶՈւ-ն պատրաստ է կասեցնել Կուպյանսկի և Կրասնոարմեյսկի ռազմական գործողությունները և թույլատրել լրագրողների մուտքը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում ուկրաինական ուժերը շրջապատված են ռուսական զորքերով և գտնվում են շրջափակման մեջ։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները այս տարածքներում այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«Ես այդ հարցը քննարկել եմ նաև համապատասխան զորախմբերի հրամանատարների հետ։ Նրանք դեմ չեն, որ թույլատրվի թշնամու շրջափակման գոտիներ մուտք գործել լրատվական միջոցների ներկայացուցիչներին, օտարերկրյա և ուկրաինացի լրագրողներին։ Որպեսզի նրանք մտնեն և սեփական աչքերով տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ», — ասել է Ռուսաստանի նախագահը Մոսկվայի Պ. Վ. Մանդրիկի անվան կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալում։

Հոկտեմբերի 26-ին Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահին հայտնել է, որ «Կենտրոն» զորախումբն ավարտել է ուկրաինական զորքերի շրջափակումը Կրասնոարմեյսկի և Դիմիտրովի շրջանում՝ օղակի մեջ վերցնելով 31 գումարտակ։ Հաջորդ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը զեկուցել է շրջափակումից դուրս գալու Ուկրաինայի ԶՈւ մի քանի փորձերի կանխման մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031