Ընդգծվել են միջազգային մոնիթորինգի կարևորությունը և դրանում ՀՀ մասնակցությունը. Ֆլոյդի դասախոսությունը ԱԳՆ-ում

Հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և երիտասարդ դիվանագետների համար հանդես է եկել բանախոսությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Շնորհակալություն հայտնելով գործադիր քարտուղար Ֆլոյդին բանախոսությամբ հանդես գալու պատրաստակամության համար՝ Դավիթ Կարապետյանը շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի անկյունաքարային դերը միջազգային զինաթափման և չտարածման գործընթացներում:

Դասախոսության շրջանակներում Ռոբերտ Ֆլոյդը մասնակիցներին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը, վերջինիս նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ միջազգային ջանքերը, առկա մարտահրավերները և հնարավորությունները: Այս համատեքստում ընդգծվել են միջազգային մոնիթորինգային համակարգի կարևորությունը և դրանում Հայաստանի մասնակցությունը:

Բանախոսությանը հաջորդել են հարցուպատասխան և արդյունավետ քննարկումներ մասնակիցների հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031