ՔԿ-ն ստացել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հաղորդումը

Քննչականը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Հաղորդումն ստացել ենք, այս պահին ուսումնասիրության փուլում է գտնվում»,- նշեցին ՔԿ-ից:

Քննչական կոմիտեն ստացել է նաև Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ հաղորդումը։ ՔԿ–ից հայտնեցին, որ այն ևս ուսումնասիրության փուլում է։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930