Նարեկը չի հասկանում, որ առանց կրթության գործարան հնարավոր չէ սարքել, չի հասկանում, որ դեռ խակ է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններին:

Վերջինս հայտարարել է, թե պետությունը դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցի:

«Նարեկը չի հասկանում, որ առանց կրթության գործարան հնարավոր չէ սարքել։

Չի հասկանում, որ առանց կրթության գործարան հնարավոր չէ աշխատացնել։

Չի հասկանում, որ առանց կրթության դպրոց ու ճանապարհ էլ հնարավոր չէ սարքել։

Չի հասկանում, որ պետության զարգացման թիվ 1 նախապայմանը կրթությունն է։

Նարեկը չի հասկանում՝ դեռ խակ է․․․ ԱԶԱՏՈՒՏՈՒԹՅՈՒՆ Տաշիր Սամոյին»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930