Քոչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենավարկաբեկված քաղաքական գործիչն ու ղեկավարն է. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք.-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի թեկնածուի հայտարարություններին:

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենավարկաբեկված քաղաքական գործիչն ու ղեկավարն է.

Անգամ համահայկական մերժման արժանացած Սերժ Ազատի Սարգսյանը այդքան վարկաբեկված չէ …

Ռոբերտ Քոչարյանի թեկնածուն այլոց «բեզաչոտնիկ» անվանելուց առաջ թող հիշի , որ ինքը խուսափել է հանրային բանավեճից, որտեղ հնարավոր էր պատասխաններ պահանջել , հարցերի պատասխանել եւ ունենալ արձագանքելու հնարավորություն։

Մյուս ռոբասերժական թեկնածուներին էլ ուզում եմ հիշեցնել (քանզի իրենք շատ են ) ,որ Վաղարշապատ խոշորացված համայնքը «սխոդկի» տեղ չի , իրենք էլ «բլատնոյ կորեշներ» չեն , Քոչարյանն էլ `«պախանը» չի , որ հավաքվեն , «խաղի կանոնները» քննարկեն ու վերջում «իտոգ տա» …

Կոչ եմ անում կրկին բոլոր թեկնածուներին մնալ քաղաքական, գաղափարական, ժողովրդավարական մրցակցության շրջանակներում `օգտագործելով միայն գրական արեւելահայերենը, որը բավականին հարուստ է մտքերը ճշգրտորեն տեղ հասցնելու համար:

Դեռեւս ու թերեւս `այսքանը»,- գրել է Մկրտչյանը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930