Դատապարտում եմ հրապարակումը և տարածումը. Արայիկ Հարությունյանը՝ Արշակ Սրբազանին առնչվող տեսանյութերի մասին

Միանշանակ դատապարտում եմ հրապարակումը և տարածումը: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ գնահատական կտա ապօրինի ձայնագրություններ, տեսագրություններ անելուն և դրանք տարածելուն և հատկապես վերջին դեպքի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութերի վերաբերյալ, ինչ քայլեր են ձեռնարկվում նման երևույթները կանխելու համար:

«Դեռ ընդդիմադիր եղած ժամանակվանից, դա վերաբերեր ընդդիմությանը, իշխանությանը, ես հրաժարվել եմ երբևէ այսպիսի մեթոդներով հրապարակված, արված հրապարակումները մեկնաբանել, որովհետև երբ դու սկսում ես այսպիսի երևույթները մեկնաբանել, դու պարարտ հող ես ստեղծում, որպեսզի դրանք հետագայում նույնպես շարունակվեն:

Միանշանակ պետք է համապատասխան մարմինները և ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութեր էին հրապարակվել:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031