Skip to main content

«Ամենաանուշ տղա։ Մարդասպան։ Սատանայի պես կոշտ»․ Թրամփը գովաբանել է Հնդկաստանի վարչապետին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ պատմել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Պակիստանի շուրջ հակամարտության վերաբերյալ իր բանակցությունների մասին, հայտնում է BBC News-ը։

Նա Մոդիին նկարագրել է որպես «ամենաանուշ տղա» և «հոր նման»։

«Նա մարդասպան է, նա անչափ դաժան է», — ասել է Թրամփը։

Այնուհետև, ինչպես նշում է BBC-ն, Թրամփը ծաղրել է Հնդկաստանի վարչապետին՝ ակցենտով հայտարարելով. «Ո՛չ, մենք կպայքարենք»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկու օր անց Հնդկաստանը զանգահարել է ԱՄՆ-ին և ասել, որ կմեղմի իր դիրքորոշումը։

«Մի՞թե դա զարմանալի չէ», — հարցրել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31