Թուրքիայում յոթհարկանի շենք է փլուզվել․ մինչև 7 մարդ մնացել է փլատակների տակ

Թուրքիայի Քոջայելի նահանգի Գեբզե քաղաքի Մևլանա Մահալեսի թաղամասում յոթհարկանի շենք է փլուզվել, հայտնում է NTV-ն։

Նախնական տվյալներով՝ ներսում կարող էին լինել մի քանի մարդ. հաղորդվում է, որ փլատակների տակ մնում է հինգից յոթ մարդ։

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները՝ հրշեջներ, ոստիկանություն, շտապօգնություն և որոնողափրկարարական խմբեր։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ շենքի առաջին հարկերը զբաղեցնում էին առևտրային տարածքներ, ներառյալ մուտքի մոտ գտնվող դեղատունը, իսկ վերևում բնակարաններն էին։ Նշվում է նաև, որ փլուզման վայրի մոտակայքում մետրոյի գծի շինարարություն է ընթանում և հենց դա կարող է լինել տեղի ունեցածի հնարավոր պատճառներից մեկը՝ տատանումների, հիմքի տեղաշարժերի կամ շինարարական նորմերի խախտման պատճառով։

Այս պահին փլատակների տակ գտնվող մարդկանց թիվը ճշտվում է։ Դեռևս չի հաղորդվում զոհերի կամ վիրավորների մասին։ Փրկարարներն առանց ընդհատումների շարունակում են աշխատանքները՝ փորձելով հնարավորինս արագ հասնել նրանց, ովքեր կարող են ողջ լինել բեկորների տակ։ Դեպքի վայրն ամբողջությամբ շրջապատված է, տեղում աշխատում են տասնյակ մեքենաներ և մասնագետներ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031