Skip to main content

Մեր ընտանիքի բոլոր անդամները սատարում են իր որոշումը, մենք հպարտանում ենք իրենով․ Դավիթ Համբարձումյանի կին

Ունենալով բոլոր հնարավորությունները չվերադառնալու Հայաստան՝ ամուսինս որոշեց վերադառնալ, քանի որ լիովին արդար է իր խղճի, իր կամքի հանդեպ, այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կինը։

«Մեր ընտանիքի բոլոր անդամները սատարում են իր որոշումը, մենք հպարտանում ենք իրենով։ Երեխաներս տեսնում են ամեն ինչ, կարդում են, և տեղյակ են ամեն ինչից, շատ դժվար է, քանի որ անչափահաս երեխաներ են, իրենք նույնպես հպարտ են իրենց հայրիկով»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա դատական նիստի օրը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Վերադառնալիս Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30