Թրամփը Բոլսոնարուին անհաջողակ է համարում․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հետագայում աջակցել Բրազիլիայի նախկին ղեկավար Ժաիր Բոլսոնարուին, որին սեպտեմբերին հանրապետության դատարանը դատապարտել էր 27 տարվա ազատազրկման՝ հեղաշրջման գործով։ Դոնալդ Թրամթը չի ցանկանում, որ իր անունը կապեն քաղաքական անհաջողակների հետ։ Այդ մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով, Թրամփը «իսկապես վրդովված է նրանով, որ իր անունը կապվում է անհաջողակների հետ», որոնցից մեկը նա այժմ համարում է Բոլսոնարուին։ Ըստ ԱՄՆ նախագահի, ինչպես նշում են աղբյուրները, Բրազիլիայի նախկին ղեկավարը «պարտվել է համաներման համար պայքարում», իսկ Բրազիլիայի վարչակազմի գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան 2026 թվականի հոկտեմբերի ընտրություններում «ունի վերընտրվելու բոլոր շանսերը»։

Աղբյուրները հավելել են, որ այժմ ամերիկացի առաջնորդն ավելի շատ «համակրում է» հենց Լուլա դա Սիլվային։ Ավելի վաղ հեռուստաալիքն արդեն նշել էր, որ հոկտեմբերի 26-ին Մալայզիայում կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ Թրամփը հետաքրքրվել է Բրազիլիայի նախագահի քաղաքական կարիերայով, մասնավորապես՝ 2018-ից 2019 թվականների ժամանակահատվածով, երբ Լուլա դա Սիլվան քրեական հետապնդման էր ենթարկվում։ CNN Brasil-ը նշել է, որ Թրամփը համերաշխություն է հայտնել բրազիլացի ղեկավարին։

Սեպտեմբերին Բոլսոնարուն մեղավոր է ճանաչվել 2023 թվականի հունվարին Լուլա դա Սիլվայի իշխանության գալուն խոչընդոտելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։ Նախագահն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ նախկին ղեկավարը պատրաստ է եղել պետական հեղաշրջում իրականացնել և խոստացել է, որ Բոլսոնարուն ու նրա կողմնակիցներն այլևս երբեք իշխանության չեն վերադառնա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031