«Հայաքվեն» դիտորդական առաքելություն կիրականացնի Վաղարշապատի ավագանու ընտրություններում

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ Վաղարշապատ համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվեն»։

Հայտարարությունում նաև ասվում է. «ՀայաՔվեն» վերահսկելու է ոչ միայն նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում քվեարկության, այլև դրա նախընտրական քարոզարշավի ընթացքի առերևույթ խախտումները: Դրանք կամփոփվեն հատուկ զեկույցով:

«ՀայաՔվեի» նպատակը եղել և մնում է մեր յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պաշտպանելը: Դա մենք պատրաստակամորեն կանենք նաև Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930