Ձերբակալված կանանց իրավունքների ապահովումը՝ մանիպուլյացիայի առարկա

Լրատվամիջոցներից մեկը ուսումնասիրել է բաց աղբյուրներում հրապարակված փաստաղթերն ու անդրադարձել ՀՀ ներքին գործերի նախարարության հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած գնումներին։

Հրապարակման մեջ ասվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերին պետբյուջեի հաշվին գնել է միջադիրներ, ալկոհոլային խմիչքներ, չրերի տեսականի։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳ նախարարություն:

ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցուն ասել է. «Առանց ՆԳՆ-ից պարզաբանում պահանջելու հրապարակվել է ապրանքների ցանկ, որոնց որոշ մասը նախատեսված է արարողակարգային միջոցառումների համար, ինչը նորություն չէ, և նմանատիպ գնումների մասին տեղեկատվություն կարելի է գտնել պետական բոլոր մարմինների բաց հարթակներում»:

Ինչ վերաբերում է հիգիենայի որոշ պարագաներին, ապա ըստ Սարգսյանի՝ դրանք ձերբակալված անձանց պահելու վայրերում՝ ազատությունից զրկված կանանց համար են, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության 2008 թ․ թիվ 574-Ն որոշմամբ։

«Տարակուսելի է, որ այս տեղեկությունը հայտնի չի եղել լրագրողին, և հատկապես խմբագրին, որն իրավական ոլորտում աշխատանքի երկարամյա փորձ ունի։ Բացի այդ, մեր կողմից կապ է հաստատվել նշված լրատվամիջոցի հետ, ներկայացվել պարզաբանում, ինչպես նաև առաջարկություն՝ շտկել նյութում ներկայացված մանիպուլացիոն հատվածները։ Լրատվական մյուս կայքերում տարածում գտնելուց հետո նշված կայքը ՆԳՆ-ի կողմից Հ․Գ․ կարգով ավելացրել է մեկ նախադասություն, սակայն մանիպուլացնող մյուս հատվածները մնացել են նույնը»,- ասել է մամուլի քարտուղարը:

ՆԳՆ-ից կոչ են անում մանիպուլացիաների չդիմել և հրապարակել ճշտված տեղեկատվություն. «Եթե կան թյուրընկալումներ, նախքան հոդվածի հրապարակումը ճշտումներ անել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից (ինչպես մնացած այլ իրավիճակներում անում են նույն կայքի լրագրողները)»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031