Նախօրեին Սյունիքում վիրավորում ստացած անձը Գորայքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է. մանրամասներ

Նախօրեին Սյունիքի մարզում վիրավորում ստացած անձը Գորայք համայնքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է։

Գոյարքի գյուղապետը զրույցում նշեց, որ այնպիսի հանգամանքներում է վնասվածք ստացել, որ չի կարող բացահայտել։

Նա վիրավորումը ստացել է ոտքի շրջանում, իսկ դեպքից մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ։

Ավելի վաղ Սյունիքի մարզում այսօր` հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։

Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել են. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են, լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930