Գյումրիում անկարգությունների 41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրհետապնդում. նրանց մեջ 2 անչափահաս կա

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների, կալանավորվածների մեջ 2 անչափահաս կա (մեկը՝ տնային կալանք)։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գյումրու քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031