Սևանա լճում հայտնաբերվել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 խեցգետնորսիչ և 18 ձկնորսական ցանց։ Այս մասին Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 18 խեցգետին բաց է թողնվել լիճ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

տեղեկացնում են Էկոպարեկային ծառայությունից:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031