Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը։
«Բազմակողմ երկխոսությունը, որը նախկինում լայնորեն աջակցվում էր Վեհաժողովի մասնակիցների կողմից, ցավոք, անցյալում է։ Վրաստանը գնալով ավելի է մտահոգվում Եվրոպական խորհրդարանի որոշ անդամների գործողություններով, որոնց թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին», — հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին սոցիալական ցանցերում՝ Եվրանեսթի ղեկավարությանը ուղղված նամակում:
Վրաստանը նաև խորը մտահոգություն է հայտնում նիստին հրավիրելու որոշման վերաբերյալ այն անձանց, որոնք մասնակցել կամ աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու և օրինական ժողովրդավարական ինստիտուտները խաթարելու փորձերին։
«Նրանց հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը նորմալացնում և խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը, արդարացնում է բռնությունն ու արմատական քաղաքական օրակարգերը», — ասվում է նամակում






































