Նարեկ Կարապետյանին ես մոտավորապես 10 տարի գիտեմ. նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին. Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորական (տեսանյութ)

Սուրբ Սարգիս եկեղեցին մշտապես բազմամարդ է, փառք Աստծո, մեր եկեղեցին Աստծու օրհնությամբ մշտապես լեցուն է։ Այս մասին ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորականներից մեկը։

Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների՝ հատկապես Նարեկ Կարապետյանի ներկայությանը պատարագին՝ նա նշել է․ «Նարեկին ես մոտավորապես 10 տարի գիտեմ։ Նա մեր հավատացյալներից է, մշտապես հաճախում է Սուրբ պատարագին, հաղորդություն ստանում և մի անկյունում աղոթք կատարում»:

Խաչի Գյուտի տոնի առթիվ նա ժողովրդին մաղթել է իմաստություն, ամենայն բարիք և խոհեմություն, քանի որ միայն խոհեմության շնորհիվ է մարդ կարողանում չարը բարուց զանազանել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031