Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մաիսն հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031