Հիմա Տեր Արամը այսքանից հետո ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու նրանց որոշումը. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ տարածվող ինտիմ տեսանյութին և գրել.

«Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է նաև Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հիմա Տեր Արամը այսքանից հետո ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու նրանց որոշումը:

Երբ Պետրոսին կանգնեցրին հրեական Սինեդրիոնի գլխավոր քահանաների առաջ, ովքեր արգելել էին քարոզել Հիսուսի անունով նա պատասխանեց այսպես`

Գործք Առաքելոց 5:29
«Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին համացանցում ինտիմ բնույթի տեսանյութ էր տարածվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930