Երևանում «BMW»-ն կոտրել է 2 էլեկտրասյուն, հայտնվել ճանապարհի մեջտեղում

Հոկտեմբերի 25-ին վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս հաուզինգ» թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031