Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը յոթ տարում կազմել է ավելի քան 660 դոլար. Պապոյան

2017 թվականին հաջորդած 7 տարիների ընթացքում Հայաստանում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է մոտ 662 դոլար։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, որոնք վերաբերում են 1991 թվականից մինչև 2024 թվականը Հայաստանում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշներին։
Նա նշել է, որ 1991 թվականին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն Հայաստանում եղել է 573 դոլար, իսկ 1997-ին՝ 505 դոլար՝ տարեկան նվազելով միջինը ավելի քան 10 դոլարով։
Այնուհետև, նախարարը համեմատել է 1997-ի ՀՆԱ-ի ցուցանիշները 2007 թվականի հետ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում ՀՆԱ-ն տարեկան միջինում աճել է մոտ 246 դոլարով, իսկ հաջորդած 10 տարիներին տարեկան միջին աճը կազմել է մոտ 141 դոլար։

Համեմատելով 2024 թվականին 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը կազմել է 8501 դոլար՝ Պապոյանն արձանագրել է, որ 2017-ի համեմատ այդ ցուցանիշը 7 տարում աճել է 4632 դոլարով կամ տարեկան միջինում՝ մոտ 662 դոլարով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031