Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին

ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զրույցում հաստատեց, որ իր զոքանչը, ով Գյումրիի համայնքապետարանի աշխատող է, եւս ձերբակալվել է։

Հարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանեց. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։

Դա նաև խոսում է այն մասին որ իրականում կապ չունի, թե ով է, եթե օրենքի խախտում է լինում, բոլորը օրենքի առաջ հավասար են»։

Հարցին՝ այսինքն դուք չեք պատրաստվում միջնորդել կամ իշխանական ձեր լծակները օգտագործել, որ նրան ազա՞տ արձակեն, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Բացարձակ, ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին և ընդունելու եմ այն որոշումը, որ կայացնելու եմ իրավապահ մարմինները»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031