Գազամատակարարման պլանային դադարեցում Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 28-ին և 29-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին ժամը 09:30-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 15, 17, 19, Վաղարշյան փողոցի թիվ 26, Փափազյան փողոցի թիվ 25, 26, 27, 27/1, 29, Էմինի փողոցի թիվ 82, 92/1, 92/2, Ռիգայի փողոցի թիվ 126 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Էմինի փողոցի թիվ 58-ից 127, Մանուշյան փողոցի թիվ 36-ից 113, Այգեկցու փողոցի թիվ 32-ից 106 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031