ԱՄՆ փոխնախագահ Ջեյսմ Դեյվիդ Վենսը հայտնել է, որ իր համար «հրաշալի օրհնություն» է եղել հինգշաբթի օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար այցելելը, որտեղ, ինչպես հավատում են քրիստոնյաները, որ խաչվել, թաղվել և հարություն է առել Տեր Հիսուս Քրիստոսը, հաղորդում է Fox News-ը։
Սուրբ Հարության տաճար այցելությունը կատարվել է Վենսի Իսրայել այցի շրջանակում՝ Թրամփի վարչակազմի կողմից Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը ամրապնդելու նպատակով։
«Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ քահանաներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի մասին, — գրել է Վենսը հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում՝ տարածելով իր այցի լուսանկարները։ -Թող Խաղաղության Իշխանը ողորմի մեզ և օրհնի մեր ջանքերը խաղաղության համար։ Ես շնորհակալ եմ նաև ֆրանցիսկյան վանականներին, ովքեր մասնավոր պատարագ մատուցեցին իմ ընտանիքի և հանուն խաղաղության աշխատող բազմաթիվ ամերիկացիների համար։ Նրանք մեծ արժեք են քրիստոնեական հավատքի համար, և նրանք բավականին բարի էին ժամանակ հատկացնելու մեզ ծառայելու այս հատուկ պահին։ Հուսով եմ այցելել Սուրբ Հարության տաճար, որը քրիստոնյաները համարում են այն վայրը, որտեղ խաչվել է Հիսուս Քրիստոսը:
Գիտեմ, որ քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի համար բազմաթիվ տիտղոսներ ունեն, որոնցից մեկը Խաղաղության Իշխանն է: Ես կխնդրեի բոլոր հավատացյալներին, մասնավորապես իմ քրիստոնյա բարեկամներին, աղոթել, որ Խաղաղության Իշխանը շարունակի հրաշքներ գործել աշխարհի այս տարածաշրջանում: Կարծում եմ՝ մենք անհավանական առաջընթաց ենք գրանցել անցած շաբաթվա ընթացքում: Մենք դեռ շատ անելիք ունենք: Բայց ես հավատում եմ, որ ձեր աղոթքներով, Աստծո նախախնամությամբ և իմ թիկունքում կանգնած շատ լավ թիմի շնորհիվ, ըստ իս, մենք կարող ենք հաղթահարել դա»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Տաճարը հիմնադրվել է մ.թ. 326 թվականին, թեև չորրորդ դարի կառույցը 1009 թվականին սկզբնական ոչնչացվել է իսլամական կառավարիչ խալիֆ Ալ Հակիմ բի Ամրուլախը:
Մոտ մեկ դար անց վայրը գրավել են քրիստոնյա խաչակիրները, և Հռոմի Սապիենցա համալսարանի հնագիտության պրոֆեսոր Ֆրանչեսկա Ստասոլլան այս տարվա սկզբին Fox News Digital-ին ասել է, որ պահպանված եկեղեցին մեծ մասամբ խաչակիրների աշխատանքն է:





































