Skip to main content

«Ռադիո» ՓԲԸ–ն կմիանա «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ–ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում որոշեց «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը միացնել «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությանը։

Միավորման արդյունքում «Ռադիո» ՓԲԸ-ի ամբողջ գույքը, իրավունքներն ու պարտավորությունները կփոխանցվեն «Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ին։ «Ռադիո» ՓԲԸ և «Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ միավորումը կբերի կառավարման պարզեցման, օպերացիոն արդյունավետության բարձրացման և կազմակերպության զարգացման ծրագրերի առավել նպատակային իրականացման՝ առանց որևէ օպերացիոն ռիսկի։

Միավորումը կնվազեցնի կրկնվող գործառույթները և կկենտրոնացնի որոշումների կայացումը։

Կվերացվեն փոխկապակցված հաշվարկները, ինչը կպարզեցնի հաշվապահական և հարկային գործընթացները։

Ներդրողների համար առավել թափանցիկ և ընդունելի է գործել մեկ իրավաբանական անձի միջոցով։

Հայաստանի Հանրապետությանը՝ որպես միակ բաժնետիրոջ և Նախարարությանը՝ որպես բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի վերահսկողության ուղղակի և ոչ թե միջնորդավորված եղանակով իրականացման ապահովում, թափանցիկության և հաշվետվողականության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառում:

Միավորումը որևէ կերպ չի սահմանափակելու ռազմավարական ծրագրերի իրականացումը և առաջնահերթությունները մնալու են անփոփոխ՝

արևային կայանի կառուցում՝ էներգաարդյունավետության բարձրացման և ծախսերի նվազեցման նպատակով,

վաճառքների ծավալների ավելացում և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնում։

Նմանատիպ միավորումների փորձը ցույց է տալիս, որ միջանկյալ կամ թղթային ընկերությունների վերացումը բերում է վարչական ծախսերի միջինում 10-15% կրճատման, որոշումների կայացման ժամկետների կրճատման և հաշվետվողականության բարձրացման։ Ակնկալվում է, որ համանման դրական արդյունքներ կլինի նաև այս դեպքում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31