Վայոց Ձորի Կարմրաշենի դպրոցը փակվում է. այն ուներ 2 աշակերտ, որոնք կհաճախեն 7 կմ հեռու գտնվող Հերհերի դպրոց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում որոշեց «Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոցը միավորել նույն մարզի Հերհերի միջնակարգ դպրոցին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում սեպտեմբերի 1-ի դրությամբ Կարմրաշենի միջնակարգ դպրոցում երկու աշակերտ է եղել հաշվառված։

Որոշման համար հիմա է ընդունվել նաև այն հանգամանքը, որ Կարմրաշենի միջնակարգ դպրոցի տեղակայման վայրից ամենահարմարը Հերհերի միջնակարգ դպրոցն է (հեռավորությունը 7 կմ) և ուսումնական հաստատության շենքային պայմանները:

Նշենք, որ Կարմրաշենի միջնակարգ դպրոցին հատկացվել է 190 տեղ, ներկայումս դպրոցում սովորում է 2 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 18-ն է: Դպրոցում սովորողների թվի նվազման միտումն արձանագրվել է տարիների ընթացքում։ 2017-2018 ուս.տարում դպրոցն ունեցել է 22 աշակերտ, որը տարեցտարի նվազել է։

Բացի այդ, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն լեզու, պատմություն, ռազմագիտություն առարկաների դասավանդումը Կարմրաշենի դպրոցում իրականացվում է այլ բնակավայրերից ուսուցիչների ներգրավմամբ, որի համար 2024–ի տարեկան տրնսպորտային ծախսը կազմել է 367.600 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին այն կազմել է 369.600 ՀՀ դրամ:

Իսկ ահա Հերհերի միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 320 սովորողի համար, սովորում է 62 աշակերտ։ Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 32 է:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

- Այս թեմայով -