Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացմանը և դրա շուրջ բուռն քննարկումներին:
«Վերլուծաբանների ու լրագրողների մի կոնտինգենտ կա, երբ թուրքերը և ադրբեջանցիները մի սխալ բան են ասում անթաքույց հաճույքով գոռում, բղավում, աղաղակում են, որ տեսաք՝ խաղաղությունը սուտ ա ։
Հետո, երբ նույն հարևանները ասում են, որ Հայաստանի հետ արդեն խաղաղություն է հաստատվել և մենք դրա հետևանք բացում ենք Հայաստանի համար տրանզիտ բեռների ճանապարհը, նույն վերլուծաբանալրագրողները սկսում են գոռալ, որ սուտա, վատա, Ադրբեջանով եկած ցորենը կուտա։
Հիմա կհարցնեք՝ բա լավ, ճիշտը որնա՞։
Սպառնում են`վատա, ասում են վերջ, խաղաղությունա `էլի վատա։
Ենթադրում եմ, որ էս գոռգոռացողների համար ապրիորի վատա էն ամենը ինչ անում ա Հայաստանը ինքնուրույն։
Այ եթե ռուսները մեր փոխարեն բանակցեն, վստահ եղեք, էս կոնտինգենտը կհայտարարի, որ այ հիմա всё хорошо»,- գրել է Ղազարյանը:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։